Փոքր Վեդի համայնքում կրակոցներ արձակած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանությունն օգոստոիս 21-ին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կրակոցների մասին ահազանգ է ստացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին՝  ներկայացնելով դատարկ պահունակով «ԱԿՄ» ինքնաձիգը։

Կատարվում է քննություն։