Մրցույթի հրավեր՝ թատրոնի բեմադրման համար

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայից հայտնում են․

Գործատու«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Ծրագիր«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»
Ֆինանսավորող կառույցԵվրոպական միություն
Գործողության նպատակըԲեմադրել  կանանց նկատմամբ բռնության թեմայով թատերական ներկայացում։
Իրականացման ժամկետներ2022թ․մարտ-2022թ․ հուլիս
Դիմումների վերջնաժամկետ2022թ․փետրվարի 24
Վարձատրություն1 մլն 635 000 ՀՀ դրամ, որը ներառում է հարկերը, բացառությամբ՝ ԱԱՀ-ն։Վարձատրությունը չի ներառում տարածքի վարձակալության գումարը փորձերի և ներկայացման համար, ինչպես նաև հագուստների և աքսեսուարների հնարավոր վարձակալության վճարը։

 Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մասին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով։ Կոալիցիան առ այսօր արձագանքել է կանանց նկատմամբ բռնության բազում դեպքերի և հանրության լայն շերտերի իրազեկել է կանանց նկատմամբ բռնության համակարգային խնդրի մասին: Կոալիցիայի տարիների ջատագովման աշխատանքների արդյունքում՝ 2017թ. ընդունվեց ընտանեկան բռնությունը կանխարգելող և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովող օրենք:

Ծրագրի նկարագրություն

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության  դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերացմանը:

Ծրագրային ուղղություններն են․

Ա․Պետության կողմից անհրաժեշտ օրենքների, քաղաքականությունների և մեխանիզմների ընդունումը՝ ուղղված կանանց ընտանեկան ու գենդերային բռնություններից պաշտպանությանն ու կանխարգելմանը, ինչպես նաև պետական մարմինների կարողությունների զարգացում՝ ապահովելու արդյունավետ, զգայուն և բազմաոլորտային արձագանք գենդերային բռնությանը։

Բ․ Բարձրացնել կանանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակության իրազեկվածությունը ընտանեկան և գենդերային բռնության տարածվածության և առկա պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ:

Թատերական ներկայացման նպատակները

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ցանկանում է կանանց նկատմամբ բռնության թեմայով կազմակերպել թատերական բեմադրություն, որը կցուցադրի բռնության խնդիրն ու կանանց դիմադրական պայքարը։

Գործողության շրջանակներում անհրաժեշտ է՝

  • Հեղինակել թատերական ներկայացման սցենար.
  • Ձեռք բերել թատերական մեկ ներկայացման համար անհրաժեշտ աքսեսուարներ(հագուստ, դեկորացիաներ և այլ պարագաներ՝ ըստ անհրաժեշտության).
  • Իրականացնել մեկ բեմադրություն գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում (2022թ․նոյեմբերի 25-դեկտեմբերի 10)։

Սցենարի հեղինակային իրավունքները պատկանելու են սցենարիստին, սակայն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ձեռք է բերելու սցենարի օգտագործման իրավունք։

Դիմել կարող են ինչպես անհատ արվեստագետները, այնպես էլ ոլորտում գործունեություն ծավալող արվեստային կազմակերպությունները։

Դիմելու ընթացակարգ

Եթե անհատ եք, ուղարկեք Ձեր CV-ն, բեմադրված ներկայացման որևէ օրինակ և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ներկայացման բեմադրման մրցույթի հայտ»:

Եթե կազմակերպություն եք, ուղարկեք ձեր պորտֆոլիոն, կատարված աշխատանքների նմուշները կամ հղումները և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ներկայացման բեմադրման մրցույթի հայտ»:

Դիմումների վերջնաժամկետը փետրվարի 24-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույ­ցի փուլ անցած դիմորդների հետ: