ԱՀԿ-ի հանձնաժողովը կուսումնասիրի «Աստրազենեկա» պատվաստանյութի անվտանգության հարցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Խորհրդատվական կոմիտեն մարտի 16-ին կուսումնասիրի կորոնավիրուսի «Աստրազենեկա» պատվաստանյութի անվտանգության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ հանձնաժողովը վաղը (մարտի 16-ին- խմբ.) կուսումնասիրի առկա տվյալները»,- ասել է Թեդրոսը:

Կորոնավիրուսի դեմ «Ասրազենեկա» պատվաստանյութի օգտագործումից մարտի 15-ին հրաժարվել են Նիդերլանդները, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան: