Գործատուների մեծ մասը պատրաստ չէ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունել աշխատանքի

Գործատուների մեծ մասը պատրաստ չէ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունել աշխատանքի
Գործատուների մեծ մասը պատրաստ չէ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունել աշխատանքի

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության բաժնի տվյալներով Լոռու մարզում ապրում է 16 707 հաշմանդամություն ունեցող անձ:
Սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի (լուսանկարում) դիտարկմամբ՝ այս մարդկանց գլխավոր խնդիրը գործազրկությունն է:

«Այս մարդիկ առաջին հերթին կանգնած են աշխատանք ունենալու հարցի առաջ, գործատուների մոտ դեռ այն կարծրատիպն է գերակշռում, թե հաշմանդամություն ունեցող անձը ոչինչ չի կարող անել»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է նա:

Թեեւ նախկինի համեմատ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հասարակության լայն շերտերում որոշակի փոփոխություններ են նկատվում, այնուամենայնիվ, Վալերի Ջաղինյանի ունեցած աշխատանքային փորձը փաստում է, որ գործատուների վերաբերմունքը փոխելու եւ նրանց շահագրգռելու անհրաժեշտություն կա մարզում:

Կարդալ ավելին