Փաշինյանը վստահ է՝ աշխատանքով հնարավոր կլինի 2020-ին կանխատեսվածից լավ տնտեսական ցուցանիշ ունենալ

Հայաստանում, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, պաշտոնապես նախատեսվում է, որ կարձանագրվի 2 տոկոս տնտեսական անկում՝ ի տարբերություն կանխատեսված 4.9 տոկոս տնտեսական աճի. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ աշխատանքով հնարավոր կլինի տարին ամփոփել ավելի լավ ցուցանիշներով: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց մայիսի 16-ին առցանց ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե երկրում սահմանափակումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա:

«Մեր պաշտոնական կանխատեսումն է այն է, որ վնասը կլինի 2 տոկոս, այսինքն՝ 2 տոկոսի տնտեսական անկում կունենանք 2020-ի արդյունքներով: Սակայն կարծում եմ, որ մենք բոլորս պետք է տրամադրվենք աշխատանքի, նախկինում էլ, երբ տնտեսական բարձր արդյունքներ ենք արձանագրել, այդ բարձր արդյունքներն արձանագրել ենք կանխատեսումներից էականորեն ավելի: Եվ տվյալ դեպքում մենք կարող ենք առաջիկայում լծվել աշխատանքի, դրա պատկերացումն ու հնարավորությունները կան, և 2020 թվականը փակել շատ ավելի լավ պայմաններով, քան նախատեսվում է»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։