Իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

Զինված ուժերի զորամասերից մեկում իրականացվել է պետական սահմանագոտու պահպանությանը ներգրավված պահեստազորայինների և կամավորականների հերթափոխ։

Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման, առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։