Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումները, անպայման կտեղեկացնենք լրագրողներին», – «РИА Новости»-ն մեջբերում է Գալուզինի խոսքերը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հնարավոր հանդիպման մասին հարցին։