«Բիզնեսս լավացել է սերիալների շնորհիվ». Հնդկաստանից Հայաստան՝ համեմունքներով ու սովորույթներով


«Բիզնեսս լավացել է սերիալների շնորհիվ». Հնդկաստանից  Հայաստան՝ համեմունքներով ու սովորույթներով

«Բիզնեսս լավացել է սերիալների շնորհիվ». Հնդկաստանից Հայաստան՝ համեմունքներով ու սովորույթներով


44-ամյա Պարվեզ Ալի Խանը արդեն մի քանի տարի է ինչ Հնդկաստանի Պատիալա քաղաքից իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան եւ այստեղ բացել իր հնդկական ռեստորանը։

Թեեւ ռեստորանի հիմնական հաճախորդները հնդիկ ուսանողներն են, այնուամենայնիվ, ի շնորհիվ հայկական հեռուսաալիքներով հեռարձակվող հնդկական սերիալների, ռեստորանը սիրելի վայր է դարձել շատ հայերի համար։ 

«Հնդկական սերիալները շատ լավն են, ամեն անգամ, երբ գնում եմ բանկ, կանայք խոսում են «Քուշիի», սերիալների մասին կամ սերիալ են նայում։ Իմ բիզնեսն էլ է սերիալների շնորհիվ լավացել,-«Մեդիալաբին» ասում է Ալի Խանը,-Ամեն անգամ հայերը գալիս և հարցնում են՝ ջելեբին ի՞նչ է, և մեզ խնդրում են պատրաստել ալյուրով և շաքարավազով այս քաղցրավենիքը, և էս ամենը միայն հնդկական սերիալների շնորհիվ»։ 

Ընտանեկան բիզնեսում ներգրավված են տան բոլոր անդամները։ Այստեղ են աշխատում նաև Պարվեզի կինը՝ 38-ամյա Ֆարհա Խանը, ինչպես նաև օգնում են իրենց զավակները։

«Ես Հնդկաստանում զբաղվում էի հին մեքենաների վաճառքով, էստեղ էլ էի ուզում դրանով զբաղվել, բայց ընկերս խորհուրդ տվեց ռեստորան բացել։ Եվ տեղն էլ (Զեյթուն) հարմար է՝ կան հնդիկ ուսանողներ, ես որոշեցի բացել ռեստորան։ Կինս էլ խոհարարն է, նրա ձեռքերը աստծո պարգև են, նրա պատրաստած կերակուրներն էլ` շատ համեղ»,-ասում է նա։

Ալի Խանը նշում է, որ երբ հայերը մի անգամ գալիս, փորձում են մեր կերակուրները, հաջորդ անգամ  արդեն գալիս են ընտանիքներով, ինչի համար իրենք շատ ուրախ են։

17-ամյա դուստրը՝ Աքսա Խանը, սովորում է Հայաստանի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա եւ գրեթե վարժ տիրապետում է հայերենին։ Հիմանականում նա է զբաղվում ռեստորանի կոմունիկացիոն հարցերով, ինչպես նաև օգնում է ծնողներին շփվել հայ պատվիրատուների հետ։

Հեղինակ՝ Հերմինե Վիրաբյան

MediaLab.am

http://www.youtube.com/watch?v=Z7gBUA6AhVA