Հայաստանն արտաքսել է ռուսաստանցի, չեչեն ծագումով տղամարդուն, որը սպառնացել էր իր դստերը «պատվի սպանությամբ»: Այս մասին հայտնել է ռուսական Դոժդ լրատվամիջոցը, հղում անելով իրավապաշտպան Արթուր Սակունցին։ Նրա խոսքով՝ տղամարդուն արգելվել է նաև վերադառնալ Հայաստան։
Փետրվարի 7-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում ոստիկանություն զանգ է կատարել օտարերկրյա քաղաքացին և հայտնել, որ իր ընկերուհու հայրը ժամանել է արտերկրից, սկսել է սպառնալ իր դստերը սպանությամբ և փորձել իրեն բռնագաղթել։
ՀՀ ՆԳՆ–ն նշել է․ «Ունենալով նմանատիպ ողբերգական դեպք անցյալում,այս անգամ նախապես տեղեկացված լինելով` արագ և օպերատիվ արձագանքի շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ողբերգական հետևանքները»։
Ռուսաստանցին ձերբակալվել և արտաքսվել է երկրից։ Սակունցի խոսքով՝ աղջկա նկատմամբ որոշ ժամանակ կիրառվելու են անվտանգության միջոցառումներ։



















