Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ այցելել է Նուբարաշենի աղբավայր եւ այնտեղից էլ ուղիղ եթերով տեսաուղերձ հղել երեւանցիներին:
Մարությանը նշել է, որ արդեն երրորդ շաբաթն է ինչ ամեն կիրակի այցելում է այստեղ եւ հետեում է կատարվող աշխատանքներին:
«Արդեն բավականին մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերիին, եւ մեքենաները կարողանան նորմալ թափեն աղբը ու չվնասվեն: Այս մի հատվածն էլ պետք է հողով փակվի, ինչը տարիներով չի արվել: Վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ ես անձամբ գալու եմ եւ ստուգեմ, որպեսզի տեսնեմ, թե աշխատանքներն ինչպես են կատարվում»,- ասել է Մարությանը:
Նա նշել է նաեւ, որ հանձնարարություն է տվել, որ բացի ամենշաբաթյա ստուգումներից, պարբերանար այլ ստուգումներ եւս լինեն, որպեսզի աշխատանքները կատարված պատշաճ: