Նախագահն ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը

ՀՀ նախագահն ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը։

ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ Նախագահը կարող է չստորագրել հրամանագիրը եւ եռօրյա ժամկետում  իր առարկություններով վերադարձնել Փաշինյանի առաջարկությունը։ Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: