Գիշերը պահպանվել է հարաբերական անդորր, «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական անհաջող գրոհից հետո կատարվում է լրահետախուզում․ ՀՀ ՊՆ

Journalists paid a visit to the military unit deployed in southwestern boundaries of Armenia

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Այդ մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։