Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Մեկնարկեց աշխատանքային այցս «Սեւան» ազգային պարկ:
Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացա Սեւանի ջրային ավազնի տասնամյակներ կուտակակված էկոլոգիական հիմնախնդիրներին:
Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենկարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում:
Շրջայց կկատարեմ Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»: