Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է համաձայնագիր ստորագրել՝ պատերազմը հնարավորինս արագ ավարտելու նպատակով։
«Խաղաղությունն այն է, ինչին մենք ամենից շատ ենք ձգտում»,- ընդգծել է նա։
Զելենսկին վերահաստատել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել ռազմական գործողությունները ներկայիս ռազմաճակատի գծով սառեցնելու տարբերակը, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել։ Միաժամանակ նա շեշտել է, որ Կիևը չի ճանաչի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները որպես ռուսական։
Անդրադառնալով Արևմուտքի աջակցությանը՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկիրը հակաօդային պաշտպանության համակարգերի պակաս ունի, ինչը հատկապես մտահոգիչ է ձմռանն ընդառաջ։
Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնի և Կիևի հարաբերությունները կլինեն ամուր, անկեղծ և բարեկամական՝ զերծ թյուրիմացություններից։
Նա հավելել է, որ, ի տարբերություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինքը Դոնալդ Թրամփի հետ «խաղեր չի խաղում»։



















