Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 979 տոննա ցորեն տեղափոխող 14 վագոն։ Օգոստոսի 6-ին գնացքը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մինչ օրս Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, ինչպես նաև այլ ապրանքներ։

Միաժամանակ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա բենզին։