Ադրբեջանը պատրա՞ստ է «Եվրատեսիլի» ժամանակ պատշաճ պայմաններ ստեղծել Հայաստանի պատվիրակության համար

Ադրբեջանական կայքերը տեղեկացնում են, թե հաջորդ տարվա մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ի ընթացքում «Ադրբեջանը պատրաստ է պատշաճ պայմաններ ստեղծել բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի պատվիրակության համար»:
«Հայաստանի ներկայացուցիչները այլ երկրների մասնակիցների հետ  հավասար իրավունքներ ունեն  մասնակցելու մրցույթին, այստեղ ոչ մի խնդիր չկա», ըստ ադրբեջանական կայքերի այդ մասին հայտարարել են Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունից:

Ըստ այդմ, Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլխան Պոլուխովըն էլ ասել է, թե «Եվրատեսիլ»-ի պայմաններին համապատասխան, Ադրբեջանը պատրաստ է ապահովել` Բաքվում կայանալիք մրցույթին բոլոր մասնակիցների մասնակցությունը»:

Հիշեցնենք, որ Բաքուն 2012 թվականին «Եվրատեսիլի» անցկացման իրավունքը ստացել է Գերմանիայում` Էլդար Գասիմով – Նիգյար Ջամալ զույգի տարած հաղթանակի շնորհիվ:

© Medialab.am