«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում:

Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Ավելի վաղ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ վարչապետի պաշտոնակատարի կողմից հայտարարված փաստաթղթի հնարավոր ստորագրման առնչությամբ: