Արդեն գործում է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը՝ e-cadastre.am-ը. Ավինյան

Արդեն գործում է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը՝ https://www.e-cadastre.am/,որի միջոցով քաղաքացիները Կադաստրի կոմիտե դիմում կարող են ներկայացնել առցանց՝ առանց գրասենյակներ այցելելու։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Փոփոխությունների արդյունքում կայքը դարձել է ավելի մատչելի, ավելացվել են նոր ծառայություններ: Կայքի միջոցով կարող եք հետևել ձեր դիմումների ընթացքին, կատարել տեղեկատվության հարցում, ձեռք բերել էլեկտրոնային քարտեզներ և այլն»։

Արդեն գործում է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը՝ https://www.e-cadastre.am/ որի միջոցով քաղաքացիները Կադաստրի կոմիտե…

Gepostet von Tigran Avinyan / Տիգրան Ավինյան am Montag, 9. März 2020