Արցախում փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն

Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:

Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից:

Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմական գործողությունների մասնակիցներ են:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում: Զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն: