11-ամյա Բոդհանա Սիվանանդանը դարձել է պատմության ամենաերիտասարդ կին գրոսմայստերը

11-ամյա բրիտանացի շախմատիստուհի Բոդհանա Սիվանանդանը դարձել է շախմատի պատմության ամենաերիտասարդ կին գրոսմայստերը, հայտնում է CNN-ը։

Սիվանանդանը երրորդ և անհրաժեշտ վերջին նորմը կատարել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված Շախմատի 46-րդ օլիմպիադայում՝ ապահովելով Woman Grandmaster (WGM) կոչումը։

Պատանի շախմատիստուհին արդեն մի շարք ռեկորդներ ունի։ Նա դարձել է նաև Մեծ Բրիտանիայի կանանց շախմատի ամենաերիտասարդ չեմպիոնը և Անգլիան միջազգային խոշոր մրցաշարում ներկայացրած ամենաերիտասարդ մարզիկներից մեկը։

Սիվանանդանը հայտարարել է, որ իր հաջորդ նպատակը գրոսմայստերի՝ GM կոչումն է։