Նման անհայրենիք պահվածքով վերացնում եք այն ամենը, ինչն արժեք ունի․ Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն , ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Եռաբլուրում, պետք է ուղղակի ի գիտություն ընդունել։ Դա մեր պետության քաղաքական ղեկավարության և հանրության բավական լայն շրջանակի(ժողովրդի)՝ բարձր արժեքների հանդեպ վերաբերմունքի իրական արտացոլումն էր։ Իրական, ոչ թե թվացյալ, ոչ թե սոցիալական հարթակաների՝ ֆեյսբուկյան իրականությունը…

Կփոխվե՞նք, բարդ է ասել։

Հ.գ. նման անհայրենիք պահվածքով վերացնում եք այն ամենը, ինչն արժեք ունի։ Եվ եթե նախկինում երբեմն չէինք գիտակցում այդ ամենի իրական նպատակը, հիմա ուղղակի ակնհայտ է։

Առանց չափազանցության՝ առաջին անգամ ամաչում եմ մեզ համար