Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 22-ին Դավոսում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Դավոսում կայացած հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP նախագիծը, կարևոր դեր ունի տարածաշրջանային կապերի զարգացման գործում։



















