Հայաստանի մի շարք համայնքներում լույս չկա. ՀէՑ-ն ու ԲԷՑ-ը պատճառներ չեն նշում.Factor

Համակարգային անջատումներ են եղել, ՀԷՑ-ի հետ կապ չունի. այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջարյանն` անդրադառնալով հարցին, թե ինչու են Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն և այլ մարզերի տարբեր համայնքներ  զանգվածային կերպով հոսանքազրկվել են։

«ԲԷՑ-ից ճշտեք, իրենք են համակարգում բաշխումը, որը ենթարկվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը»,-ասաց խոսնակը։

ԲԷՑ-ից էլ փոխանցեցին, որ քիչ անց կտեղեկացնեն` անջատումներն իրենց հետ կապ ունի, թե` ոչ։