Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կսկսի COVID-19-ի դեմ «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը

Իրանի ընկերությունները հաջորդ շաբաթ կսկսեն «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը, որը պետք Է օգնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին այդ մասին հայտարարել Է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամաքին:

«Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ եւ ստուգված պատրաստուկ չկա, սակայն Եվրոպայում եւ Ամերիկայում հիվանդներին «Ռեմդեսիվիր» են նշանակում»,- մեջբերում Է նրա խոսքը IRNA գործակալությունը:- Այժմ երկրում այն բավականաչափ քանակությամբ կա, իսկ հաջորդ շաբաթվանից մենք կսկսենք դրա արտադրությունը»:

Նախարարի խոսքով՝ Իրանում նոր սահմանափակումներ են հայտարարվել, եւ, եթե դա արդյունք չտա, ապա դրանք կընդլայնվեն: Հուլիսի 15-ին ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ երկրում սկսվել Է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Կորոնավիրուսի հետ կապված իրադրության սրման ֆոնին Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից սահմանել են դիմակների պարտադիր կրում հասարակական վայրերում, Թեհրանում մեկ շաբաթով դադարեցված Է լողավազանների եւ մարզական ակումբների աշխատանքը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իրանում վարակվածների թիվը մեկ օրում առավելակետին Է հասել մարտի 30-ին, իսկ այնուհետեւ սկսել Է նվազել եւ կրճատվելԷ մինչեւ նվազագույնը (802):

Մայիսի 3-ից հետո այդ ցուցանիշը վերստին սկսել Է աճել, իսկ հունիսի 4-ին հասել Է ամենաբարձր մեծությանը (3 574): Մեկ օրում մահացածների առավելագույն թիվը (221) հանրապետությունում գրանցվել Է հուլիսի 9-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: