Պարզվել են «Մարիաննա» գործարանում պայթյունի պատճառները

Պարզվել են «Մարիաննա» գործարանում պայթյունի պատճառները
Պարզվել են «Մարիաննա» գործարանում պայթյունի պատճառները

Հունիսի 7-ին, ժամը 08.00-ին Երևանի Հաղթանակի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատունը սովորականի պես սկսում էր աշխատանքը: Հնոցապան Էդուարդ Ղազարյանն անցնում է աշխատանքի և վառում շոգեկաթսան` բարձր ճնշման շոգի ստանալու համար: Կաթսան վառելուց մինչև բարձր ճնշման շոգի ստանալը պետք է 35-40 րոպե ժամանակ: Կաթսայի անվտանգ աշխատանքը կատարվում և ղեկավարվում է ավտոմատ համակարգով: Ավտոմատ համակարգում գոյություն ունեցող գազի ճնշման կարգավորիչը, գազի ճնշումը նորմայից իջնելու կամ բարձրանալու ժամանակ պետք է անմիջապես ավտոմատ կերպով անջատի գազի հոսքն այրիչից դեպի կաթսայի հնոց: Մինչև կաթսայի հնոցը չօդափոխվի և չգազազերծվի, համակարգը թույլ չի տա այրիչը վառել: Հավանաբար կաթսայի հնոցում պայթյունն առաջացել է հետևյալ կերպ` գազի ճնշման տատանումից (անկման կամ բարձրացման) պատճառով անջատվել է գազային այրիչը: Ավտոմատ համակարգի լոգիկ բլոկի խափանման պատճարով չեն միացել ծխաքաշի և օդափոխիչի էլեկտրական շարժիչները, որպեսզի հնոցը մաքրվի կուտակված զազից, որի հետևանքով էլ այրիչի կրկնակի միացման հետևանքով առաջացել է պայթյուն:

 

Ծխաքաշի աշխատանքը վիզուալ ստուգելու նպատակով հնոցապան Էդուարդ Ղազարյանը մոտեցել է դրան, որի ժամանակ և կաթսայի հնոցում տեղի է ունեցել պայթյուն: Դրա հետևանքով կաթսայի պաշտպանիչ շերտի ու ետնապատի քանդվելու պատճառով բեկորների և պայթման ալիքի հարվածներից վնասվածքներ էր ստացել հնոցապան Էդուարդ Ղազարյանը:

© Medialab.am