Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է Իսրայելի կառավարության որոշումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և կոչ արել այն վերանայել։
Բաքուն պնդում է, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերը խեղաթյուրվում են, իսկ այդ հարցը քաղաքական որոշումների առարկա դարձնելն անընդունելի է»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ, իրենց գնահատմամբ, Իսրայելի այս որոշումը ոչ թե նպաստում է հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ խորացնում է հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։



















