Ադրբեջանցիները կրակել են դաշտում աշխատող հայ գյուղացու վրա

Այսօր առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակել է դաշտում աշխատող հայ գյուղացու ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում է Razm.info-ն:
«Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Ներքինկարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի միջև ընկած դաշտային հատվածում, որը հեռու է սահմանից 300 մետր: Ադրբեջանցիները անընդմեջ կրակել են գյուղացու ուղղությամբ. գնդակներից մեկը վնասել է 1960թ. ծնված Վաչիկ Մելքումյանի ծունկը,-նշում է աղբյուրը:

Ներքինկարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը արդեն իսկ տեսակցել է համագյուղացուն և նշեց, որ տուժողն այժմ բժիշկների հսկողության տակ է և նրա կյանքին վտանգ չի սպառնում»:

© Medialab.am