Գագիկ Սարգսյանը վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները 

Գագիկ Սարգսյանը հայտարարել է, որ վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։

«Դահուկային սպորտը ինքն իրեն չի կարող զարգանալ, եթե չկա պետական աջակցություն», – ֆեյսբուքյան իր տեսուղերձում ասել է նա՝ նշելով, թե գուցե իր անձն է պատճառներից մեկը, որ պետական այրերը չեն ցանկանում զարգացնել այդ սպորտաձևը։

Հիշեցնենք, որ ֆեդերացիայի նախագահը իր աջակցությունն էր հայտնել Իտալիայում անցկացված մրցաշարում դահուկավազորդ Միքայել Միքայելյանին, ով մարզահագուստի վրա եղած «Ադրբեջան» գրությունը փակել էր կպչուն ժապավենով։