Ադրբեջանում ձերբակալել են ազգային հերոս Ռովշան Ակբարովին

Ադրբեջանում ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ Ռովշան Ակբարովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 Գեներալ Ռովշան Ակբարովը մեղադրվում է 19 տարվա վաղեմության դիտավորյալ սպանության մեջ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ակբարովը 2001 թվականին Կիեւում ադրբեջանցի գործարար Էլչին Ալիեւի սպանության գործում կասկածյալներից մեկն է: