Արայիկ Հարությունյանը շարունակում է քաղաքական կոնսուլտացիաները

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հ․ Յ․ Դաշնակցության հետ հանդիպման արդյունքները․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Նախօրեին մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր հանդիպել եմ Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի պատասխանատուների հետ: Կարծում եմ՝ օգտակար երկխոսություն ենք ունեցել երկրի ներքին և արտաքին մարտահրավերների, Արցախի կայուն և անվտանգ զարգացման հարցերի շուրջ:

Բարձր գնահատելով Դաշնակցության դերակատարությունը Արցախի քաղաքական կյանքում և Սփյուռքի հետ համագործակցության տիրույթում՝ հույս եմ հայտնել, որ, անկախ ունեցած դիրքավորումից, պետականաշինության հետագա աշխատանքներում կշարունակենք համատեղ ջանքերի գործադրումը: Ուրախ եմ, որ մեր երկրի առաջ ծառացած հինական հարցերի լուծման վերաբերյալ ունենք ընդհանուր փոխըմբռնում:

Պայմանավորվել ենք շարունակել քաղաքական խորհրդատվությունները»:

Հարգելի՛ հայրենակիցներՆախօրեին մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր հանդիպել եմ Հայ հեղափոխական…

Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Mittwoch, 22. April 2020