Առողջապահության նախարարությունը հորդորում է բաց և փակ տարածքներում պահպանել հակահամաճարակաբանական կանոնները

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

✔️COVID-19-ի հիվանդացության դեպքերն օր օրի ավելանում են

✔️Համաճարակաբանական իրավիճակից ելնելով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով վտանգավոր «կարմիր» գոտում

✔️Պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են. «COVAX Facility» նախաձեռնության հարթակում բանակցությունները շարունակվում են

✔️Պատվաստման գործընթացին զուգընթաց կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը

✔️Կրե՛ք դիմակ, պահե՛ք սոցիալական հեռավորություն և հաճախ ախտահանե՛ք ձեռքերը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է կորոնավիրուսային հիվանդության ընթացքին, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին:

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բաց և փակ տարածքներում պահպանել հաստատված բոլոր հակահամաճարակաբանական կանոնները: