Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Վահե Մացակյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։

Կենսագրություն
Վահե Մացակյանը ծնվել է 1985 թվականին։
2007 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը (մասնագիտություն` ագրոնոմ),
2010-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝
(մասնագիտությունը՝ անտառագետ):
Կենսաբանական գիտությունների թեկնածու է։

Աշխատանքային գործունեություն
2011-ին սկսել է աշխատանքը Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի» պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես ավագ գիտաշխատող։
Նույն տարում աշխատանքի է անցել գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
2013թ-2018թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետ։
2018 թվականի հուլիսի 11-ին նշանակվել է ԲՆ Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ։
2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

Հեղինակել է 4 գիտական հոդված։