Հրդեհ Արևիկ գյուղում. այրվել են մոտ 150 հակ խոտ և 350 հակ ծղոտ

Հրդեհ Արևիկ գյուղում. այրվել են մոտ 150 հակ խոտ և 350 հակ ծղոտ
Հրդեհ Արևիկ գյուղում. այրվել են մոտ 150 հակ խոտ և 350 հակ ծղոտ

Օգոստոսի 29-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արևիկ գյուղի 1/17 փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ ժամը 14:34-ին: Այրվել են մոտ 150 հակ խոտ և 350 հակ ծղոտ:

Այս մասին տեղեկանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։