Նիկոլ Փաշինյանն այսօր կանդրադառնա Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր, համոզված եմ, ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված հարցեր պատգամավորները կբարձրացնեն, և ես մանրամասն կանդրադառնամ»,- ասաց վարչապետը:

Աղբյուրը՝ Factor.am