Թուրքական Անթալիայում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝ COP 31-ի շրջանակում պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Այն հյուրընկալում է նախագահ Ռեջեփ Էրդողանը, դրան մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն:
Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք առաջնորդների գագաթնաժողովին:



















