ՀՀ-ի կողմից միջազգային պարտավորությունները իրականացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Այս մասին տեղեկացանք e-gov.am-ից:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: