Կոտայքի մարզի բոլոր բուժհաստատություններում բուժաշխատողները պարբերաբար պրոֆիլակտիկ թեստավորում են անցնում

Կոտայքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը․

Հարգելի հայրենակիցներ,

Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ցանկանում է ևս մեկ անգամ հորդորել մեր քաղաքացիներին համավարակի դեմ պայքարի այս լարված օրերին զերծ մնալ ապատեղեկատվության և չստուգված տեղեկատվությունների տարածումից:

✅ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվում են նաև բուժաշխատողները։ Դա ցավալի է, բայց, անխուսափելի։ Այդ իսկ պատճառով նրանք ներառված են թեստավորման ենթակա ռիսկային խմբում։

✅Կոտայքի մարզի բոլոր բուժհաստատություններում բուժաշխատողները պարբերաբար պրոֆիլակտիկ թեստավորում են անցնում: Դրական արդյունքի կամ որևէ սիմպտոմի ի հայտ գալուն պես, բուժաշխատողը մեկուսացվում է։ Իսկ ծանր ընթացքի դեպքում բոլորը հոսպիտալացվում են:

Մեր հարգելի բուժաշխատողներին էլ հորդորում ենք հնարավորինս սահմանափակել աշխատանքի վայրից դուրս իրենց կենցաղային շփումները: Խնայեք ձեր և ձեր գործընկերների առողջությունը։
Այս օրերին մեծ պատասխանատվություն է դրված ձեր, ուսերին, որը դուք պատվով եք կրում։
Դուք մեր առաջամարտիկներն եք պայքարի դաշտում։

Առողջ եղեք։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2638086073180065&id=2059437317711613