Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից․ Aysor.am

Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից․ Aysor.am
Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից․ Aysor.am

Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

«Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել  է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին: Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել»,-գրում է Aysor.am-ը: Ըստ աղբյուրի, մեկնաբանություն ստանալու նպատակով փորձել են կապվել Օսիպյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին։

Հիշեցնենք, որ ոստիկանապետի պաշտոնից Վալերիյ Օսիպյանն ազատվել էր սեպտեմբերի 18-ին, որից հետո նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։