Խորհրդավոր հանդիպումը. «Ժառանգությունից» կոչ են անում համբերությամբ եւ «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնել Րաֆֆիին

Խորհրդավոր հանդիպումը. «Ժառանգությունից» կոչ են անում համբերությամբ եւ «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնել Րաֆֆիին
Խորհրդավոր հանդիպումը. «Ժառանգությունից» կոչ են անում համբերությամբ եւ «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնել Րաֆֆիին

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին հետեւած զարգացումների ֆոնին, մինչ Ազատության բազմամարդ հրապարակի հանրահավաքում «Ժառանգության» ղեկավար, նախագահական ընտրություններում ԿԸՀ պաշտոնական ձայներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհանորնիսյանը, «ժողովրդի իշխանությունը» վերադարձնելու կոչեր էր հնչեցնում` վստահեցնելով, որ գնալու է «մինչեւ հաղթանակ» այսօր շատերի համար տարօրինակ վարքագիծ է դրսեւորել:
Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա աջակիցները, ինչպես նաեւ ընդդեմ գործող իշխանության դուրս եկած բազմաթիվ մարդիկ վստահեցնում են, որ ընտրությունները կեղծված են, եւ որ իրական ընտրված նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Սակայն եթե անցած երկու օրերին, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ժամանակ էր տալիս գործող նախագահ եւ պաշտոնական տվյալներով վերընտրված գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին` վերջնագրերի տեսքով, հայտարարելով, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա «ժողովրդի աչքի առաջ», ապա այսօր հենց նա է գնացել նախագահական նստավայր:

Սերժ Սարգսյանի հետ երկարատեւ խոսակցությունից հետո, Հովհաննիսյանը, ով վերջին օրերին հարթակից խրոխտ ձայնով հայտարարում էր «ժողովրդի իշխանությունը» վերադարձնելու իր պատրաստակամության մասին, դուրս է եկել եւ հայտարարել, թե վաղը միայն կարող է պատասխանել հարցերին եւ հեռացել է, բազմաթիվ մարդկանց թողնելով փողոցներում անորոշության մեջ կանգնած:

Փոխարենը, նախագահականը քիչ առաջ տարածել է փոքրիկ հաղորդագրություն եւ մի տեսանյութ, ուր Րաֆֆի Հովհաննիսյանը լայնաժպիտ Սերժ Սարգսյանի «որպեսիություն» է հարցնում:

«Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը»,-գրված է հաղոդրագրության մեջ:

Մինչ տեղի ունեցածի շուրջ շարունակում է թափ հավաքել բողոքի ալիքը, իսկ քննարկումներն ու հնարավոր զարգացումների շուրջ սցենարները շատանում են, «Ժառանգության» անդամները կոչ են անում զինվել համբերությամբ:

Մասնավորապես, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ հավատում է «Րաֆֆիին ու իր վճռականությանը»: Զարգացումների շուրջ գրառում կատարելով Անահիտ Բախշյանը նշել է, որ պետք է «համբերություն» ունենալ:

«Սիրելի հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր պահանջում են «հիմա», համբերություն պետք է ունենանք սպասել մինչև վաղը ժամը 5-ը և Ազատության հրապարակում լսենք Րաֆֆիին, ով ահավոր մեծ պատասխանատվություն է ստանձնել մեր երկիրը իրավական ու օրինական ուղու վրա դնելու համար:Խնդրում եմ մեր համբերատար լռությամբ, «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնենք իրեն, որ խորհրդակցելով իր կողքը կանգնած ազնիվ քաղաքական գործիչների հետ վաղը հայտարարի այն միակ օրինական որոշման մասին, որը կբխի մեր ժողովրդի սրտից,կբավարարի մեծամասնությանը, կբացառի որևէ բախում և ոչ մեկին փորձության չի տանի: Ես հավատում եմ Րաֆֆիին ու իր վճռականությանը»,-նշել է Անահիտ Բախշյանը:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=q0S_YbR7N7Y