Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ֆեյսբուքի էջից։