Արցախի ժողովուրդն իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար․ Արարատ Միրզոյան

«Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար»,- այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ միջոցներ»։