Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել․ Դմիտրի Պեսկով

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել, Երևանը Մոսկվայի մերձավոր գործընկերն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեր դաշնակիցն է։ Երկիրը, որի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն բազմաթիվ ձևաչափեր, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և այլն, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել»,- նշել է հայտնել Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել և նաև հավելել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ  հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: