ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ էին փակել: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: