Ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ»-ում ռումբ է տեղադրված

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված:

Ըստ աղբյուրի, դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները: