Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը»,- նշեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ մնացել են 2-3 պաշտոնյաներ, որոնք կհրավիրվեն մասնակցելու հանձնաժողովի նիստին, որոնցից առաջինը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է: