Meydan TV-ի փոխանցմամբ, Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 մլն 403,6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։
«Պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 1 220 տոննա AI-95 տեսակի ավտոբենզին։ Այնուհետև, հունվարի 9-ին, Հայաստանը Ադրբեջանից ներմուծել է 1 742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք, իսկ հունվարի 11-ին՝ 979 տոննա AI-92 տեսակի ավտոբենզին։
Կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 538 մլն ԱՄՆ դոլար, ինչը 30,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-տեղեկացնում է աղբյուրը։



















