Մարդու իրավունքների պաշտպանը «Antifake.am» և «Politik.am» կայքերի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելու հարցով դիմել է Դատախազություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են ֆեյսբուքյան էջերը կոտրելու վերաբերյալ «Antifake.am»-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի և «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազիի գրառումները, այդ թվում՝ մտահոգությունները։

Ուսումնասիրության արդյունքներով պայմանավորված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություն է հասցեագրվել Գլխավոր դատախազություն։

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից