«Օրենքի կոպիտ խախտում է». Քոչարյանը՝ «Պրիվետ Ռոբ» գրությամբ բրոշյուրների մասին

Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ երևանյան ընտրատեղամասերից մեկում կատարեց քվեարկություն, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի:

Արձագանքելով Երևանի կենտրոնական փողոցներում շաղ տված «Պրիվետ Ռոբ» գրությամբ և ձեռքերն արյունոտ լուսանկարով իր մասին բրոշյուրներին, Քոչարյանն ասաց, որ փողոցներում տեղադրված են տեսախցիկներ և ոստիկանությունը ցանկության դեպքում կարող է շատ արագ պարզել՝ ովքերե ն դրա հեղինակները:

«Դա օրենքի կոպիտ խախտում է: Քաղաքում կան տեսախցիկներ և այն, որ մինչ այժմ դրա հեղինակները չեն հայտնաբերվել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ նրանց ուղղորդմամբ: Եթե ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանությունների կողմից», -հայտարարեց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է իր ղեկավարած դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանի մասնակցությամբ հանդիպման ձայնագրությանն ու նրա ձերբակալությանը, Քոչարյանը ձերբակալությունը աբսուրդ որակեց ու ասաց, որ Չարչյանը պարզապես իր կարծիքն է հայտնել: Հարցին, թե եթե խորհրդարանում մեծամասնություն չունենա, հնարավո՞ր է հետընտրական հանրահավաքներ ացնակցնեն, Քոչարյանը չպատասխանեց:

Նա անպատասխան թողեց նաև հարցը՝ իշխանության գալուց հետո բացահայտելո՞ւ է «Հոկտեմբերի 27»-ի գործը: