Բասկերի երկրի խորհրդարանը Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է՝

– անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

– հարգել հրադադարի ռեժիմը

– դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք»: