«Հերացի» թիվ 1 հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով

Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բռնկված հրդեհի հանգամանքների մասին:

«Այսօր՝ լուսադեմին, Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն, պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանաումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից չկա», -նշվում է հաղորդագրության մեջ: